Իսրայելի ռազմաօդային ուժերի շուրջ 50 կործանիչ ռմբակոծել են Իրանի զենքի արտադրության գործարանները․ ՑԱԽԱԼ

Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի սպառազինական գործարաններ են ռմբակոծել Իրանում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի շուրջ 50 կործանիչ է մասնակցել Իրանի երեք շրջաններին հասցված հարվածների ալիքներին:

Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ թիրախների թվում եղել են տարբեր տեսակի զինատեսակների արտադրության օբյեկտներ, ինչպես նաև Իրանի պաշտպանության նախարարությանը պատկանող մի հաստատություն, որտեղ ժամանակակից պայթուցիկ սարքեր են մշակվում իրանամետ խմբավորումների, այդ թվում՝ «Համաս»-ի և «Հեզբոլլահ»-ի համար։ Հարվածներ են հասցվել նաև բալիստիկ հրթիռների և զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների արտադրամասերին։

Զենքի արտադրության այս օբյեկտները թիրախավորվել են հարվածների նույն շարքի շրջանակում, որոնց ընթացքում խոցվել էին նաև Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Յազդ քաղաքի մերձակա «դեղին թխվածքի» (ուրանի հանքանյութի խտանյութ) արտադրության գործարանը և Արաքի մոտակայքում գտնվող ծանր ջրի ռեակտորը։ Այս գործողությունների մասին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր նախօրեին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031