Քննարկվել է հասարակական կազմակերպությունների դերը ԵԱՏՄ քաղաքացիական հասարակության կայացման գործում

2026թ մարտի 26-28-ը Երեւանում Ա.Մ.Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության Հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Տարածաշրջանային հետազոտությունների և համագործակցության ինստիտուտի կողմից կազմակերպել էր «Հանրային դիվանագիտություն. Եվրասիական տնտեսական միության վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների դերը» խորագիրը կրող միջազգային կլոր սեղան։

Միջազգային կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Մոլդովայի հասարակական կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի ընթացքում քննարկվել է հասարակական կազմակերպությունների դերը Միության քաղաքացիական հասարակության կայացման գործում։

Առանձնահատուկ ընդգծվել է, որ հասարակական կազմակերպությունները կարող են և պետք է աշխատեն բացառապես իրենց երկրների շահերից ելնելով և չծառայեն ուժային տարբեր կենտրոնների աշխարհաքաղաքական շահերին։

Ինչ վերաբերում է վերլուծական կենտրոններին, ապա կլոր սեղանի մասնակիցները միաձայն համաձայնեցին, որ այդ կենտրոնները կարող են և պետք է դառնան մի վայր, որտեղ պետական պաշտոնյաներն ու լրատվամիջոցները կարող են ստանալ հավաստի, մասնագիտական տեղեկատվություն տարածաշրջանային իրավիճակին, տնտեսական, ինչպես նաև ԵԱՏՄ-ի արտաքին քաղաքական գործունեությանը վերաբերող տարբեր հարցերի վերաբերյալ:

Կլոր սեղանին, բացի հասարակական հատվածի և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև հայտնի պատմաբաններ, քաղաքագետներ, տնտեսագետներ՝ թե՛ առկա, և թե՛ հեռավար։

Հատկանշական է, որ միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև ուսանողների շրջանում։

Կլոր սեղանին խառը ձևաչափով (առկա և հեռակա) մասնակցել են ավելի քան 100 ուսանողներ ԵԱՏՄ երկրներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031