«Բուշեր» ատոմակայանից տարհանված՝ «Ռոսատոմի» 164 աշխատակիցները Երևանից մեկնել են Ռուսաստան
ՀՀ–ում ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ մարտի 27-ին ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ «Ռոսատոմ» ՊԿ-ի ևս 164 աշխատակիցներ, որոնք տարհանվել էին «Բուշեր» ԱԷԿ-ից և Իրանից Հայաստան էին ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, մեկնել են հայրենիք:
«Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին, որոնք Երևանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա, տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ։
Ընդհանուր առմամբ, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ» ՊԿ աշխատակիցների մուտքը օպերատիվ ձևակերպելու համար»։



