Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ին ՝ կապված երկրի նավթագազային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետ

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին խստորեն դատապարտել է իրանական նավթագազային օբյեկտների վրա Իսրայելի և Միացյալ Նահանգների վերջին հարձակումները՝ որակելով դրանք միջազգային իրավունքի և բնապահպանական նորմերի խախտում։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Մայքլ Վոլցին ուղղված մարտի 27-ի նամակում Իրավանին փոխանցել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի ուղերձը։ Վերջինս մանրամասնել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների աղետալի հետևանքները շրջակա միջավայրի, հանրային առողջապահության, պարենային անվտանգության և մշակութային ժառանգության վրա։

Նամակում հստակեցվում է, որ 2026 թվականի մարտի 7-ին և 18-ին Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Իրանի կարևորագույն նավթաբազաներին, պահեստարաններին և գազավերամշակման գործարաններին։

«Այս հարձակումները լուրջ էսկալացիա են՝ ուղղված Իրանի էներգետիկ անվտանգության և տնտեսական կայունության դեմ, որոնք հեռահար հետևանքներ կունենան քաղաքացիական ենթակառուցվածքների և հիմնական ծառայությունների համար։ Դրանք հանգեցրել են ոչ միայն Իրանի նավթագազային ենթակառուցվածքների մի մասի ոչնչացմանը և էներգետիկ ցանցի վնասմանը, այլև աղետալի մարդկային ու բնապահպանական հետևանքների։ Վառելիքի պահեստարանների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի և բնապահպանական բազմակողմ պարտավորությունների ակնհայտ խախտում է և համապատասխանում է բնապահպանական հանցագործության, այդ թվում՝ էկոցիդի չափանիշներին։

Նման գործողությունները միջազգային պատասխանատվություն են առաջացնում Իսրայելի վարչակարգի և Միացյալ Նահանգների համար՝ որպես այդ հանցագործությունների կատարողներ, և լիակատար հաշվետվողականություն են պահանջում համապատասխան միջազգային հարթակներում, ներառյալ՝ պատճառված ողջ նյութական և բարոյական վնասի լիարժեք փոխհատուցման պարտավորությունը», — մեջբերում է իրանական լրատվամիջոցը նամակից մի հատված։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031