Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում

Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայիդ Ալ Նահայանի հետ հանդիպման արդյունքներով։

«Նախագահը շնորհակալություն հայտնեց այստեղ՝ Էմիրություններում, մեր թիմի աշխատանքի համար։ Ուկրաինայի համար սա նույնպես սկզբունքային նշանակություն ունի. ահաբեկչությունը աշխարհի ոչ մի կետում չպետք է հաղթանակի։ Պաշտպանությունը պետք է բավարար լինի ամենուրեք։ Հետևաբար, մենք բաց ենք համատեղ աշխատանքի համար»,- ընդգծել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի հետ հակամարտության տարիներին ուկրաինացիներին հաջողվել է ստեղծել համապատասխան պաշտպանական համակարգ, որն ապահովում է թշնամու անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցման զգալի տոկոս։

«Հենց նման համակարգային մոտեցում և փորձի ինտեգրում ենք մենք առաջարկում մեր գործընկերներին»,- հավելել է պետության ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով Ալ Նահայանին հանդիպման և միասին աշխատելու պատրաստակամության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031