Դաղստանում ջրհեղեղի հետևանքով տասնյակ տներ են հեղեղվել
Էլեկտրամատակարարման խափանման պատճառով Մախաչկալայում և հանրապետության շրջաններում հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից։
Դաղստանում հորդառատ անձրևներից հետո հեղեղումներ են սկսվել, տասնյակ տներ հայտնվել են ջրի մեջ։
Ամենածանր իրավիճակը Մախաչկալայում է։
Նախնական տվյալներով՝ էլեկտրամատակարարման խափանման պատճառով առանց լույսի է մնացել շուրջ 60 հազար մարդ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության 14 շրջաններում։
Դերբենտում գետերը դուրս են եկել ափերից։ Խասավյուրտում ջրհեղեղի հետևանքով քանդվել է երկաթուղային կամուրջը։



