Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։
Հանդիպման ընթացքում Մելոնին և Մակրոնը քննարկել են նաև անվտանգությանը վերաբերող այլ հարցեր, մասնավորապես՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Լիբիայում։
Ամերիկացի առաջնորդն, ավելի վաղ ազդարարելով այս միջոցառումների մասին, հայտարարել էր, որ մաքսատուրքերի բարձրացումը թույլ կտա «էլ ավելի անվտանգ դարձնել պողպատաձուլական արդյունաբերությունը Միացյալ Նահանգներում»։
Օրերս Թուրքիա-Ադրբեջան մեդիաներկայացուցիչների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բացահայտ նեղսրտել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակվող այն նյութերից, որոնցում խոսվում է Ադրբեջան-Իսրայել համագործակցության, Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մեջ ադրբեջանական «ներդրման» մասին։ «Դա մեր սրտին է դիպչում»,-ասել է նա։
193 անդամից բաղկացած Գլխավոր ասամբլեան գաղտնի քվեարկություն է անցկացրել 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի հինգ տեղերի համար։ Արդյունքում Բահրեյնը ստացել է 186 ձայն, Կոնգոն՝ 183 ձայն, Լիբերիան՝ 181 ձայն, Կոլումբիան՝ 180 ձայն և Լատվիան՝ 178 ձայն։
Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև համագործակցությանն ու զարգացմանը՝ ողջունելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս են հայտնում, որ կողմերը կստորագրեն համաձայնագիրը մոտ ապագայում։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր երկրորդ ուղիղ բանակցությունները կայացել են Ստամբուլում, հունիսի 2-ին։ Բանակցությունների առաջին փուլը ևս կայացել էր Ստամբուլում, մայիսի 16-ին։
Հարավային Կորեայի նախագահ ընտրված լիբերալ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չե Մյոնը պաշտոնապես սկսել է իր 5-ամյա կառավարումը Ազգային ընտրական հանձնաժողովի կողմից նրա հաղթանակի հաստատումից հետո։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 607-ի, իսկ վիրավորներինը՝ 125 341-ի։
Դուք շատ ճիշտ նշեցիք ներկայիս ժամանակների գլխավոր առանձնահատկությունը՝ Արևմուտքի կողմից մեզ վրա աննախադեպ ճնշումը, առաջին հերթին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վրա։
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման
Չեչենների խմբի կողմից բլոգեր և գործարար Արեգ Շչեպիխինի առևանգումը, որը բոլորի աչքի առաջ տեսանյութ էր նկարահանել մահմեդականների և Ալլահի հասցեին վիրավորական խոսքերով, աղմուկ է առաջացրել ռուսական լրատվամիջոցներում։
Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը։
Նախարարությունը նշել է, որ կան բազմաթիվ կողմեր, որոնք կարող են ձգտել ապակայունացնել տարածաշրջանն՝ իրենց շահերին հասնելու համար։
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ բանակցությունների արդեն հինգ փուլ են անցկացրել:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանում՝ Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից հասցված հրթիռային հարվածի պատճառով։
Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, X միկրոբլոգում կատարած գրառմամբ անդրադարձել է Ստամբուլում Թուրքիայի հյուրընկալությամբ կազմակերպված Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Դրապատիին նշանակել է Միացյալ ուժերի հրամանատար։ Նա կզբաղվի ճակատով, հայտարարել է Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ, հաղորդում է РБК-Украина-ն։
2027 թվականը գալուն պես խոշոր համաշխարհային ընդհարում կբռնկվի։ Ցանկացած դեպքում, Ջասթին Քրամփի աշխատանքն է խոշոր ընկերություններին խորհուրդ տալ՝ ինչպես արձագանքել դրան։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեքշաբթի Բահրեյնին, Կոլումբիային, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Լատվիային և Լիբերիային ընտրեց ՄԱԿ-ի 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդի կազմում՝ երկամյա ժամկետով, որը սկսվում է 2026 թվականի հունվարի 1-ից, հաղորդում է Reuters-ը։
Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում հաղթել է Տոբուրո Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չժե Մյունը՝ քվեաթերթիկների 90,2 տոկոսի մշակման արդյունքներով։ Նա ստացել է ձայների 48,43%-ը, իսկ նրա մրցակից Կիմ Մուն Սուն՝ 42,59%-ը: Այս մասին հայտնում է Yonhup լրատվական գործակալությունը։
Եթե պետական տեսանկյունից ենք դիտարկում, այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, մեղմ ասած՝ չի կարող նորմալ համարվել։ Բայց եթե նախընտրական տեսանկյունից ենք նայում, Փաշինյանը, քանի որ նվազագույն խնդիր ունի վերարտադրվելու, գիտի, որ իր էլեկտորատը սպասում է ընդդիմադիր Փաշինյանին, ու նա իր տարերքի մեջ է։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի գործարկման պայմաններ այս պահին գոյություն չունեն։ Այդ մասին տեղեկացնում է «TACC»-ը։
Իսրայելը շարունակում է ադրբեջանական նավթ ստանալ Թուրքիայի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով:
Ամերիկացիները կարող էին, բայց արդեն պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կապ չունեն այդ գործողության հետ, ավելին՝ տեղյակ էլ չեն եղել: Ի դեպ, դեռ Սառը պատերազմի ժամանակներից ամերիկացիները Ռուսաստանի տարածքում մարդ չեն սպանում, և հակառակը՝ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ տարածքում մարդ չեն սպանում:
Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ՝ թիրախավորելով նաև բնակելի տները. բնակիչները մամուլի հետ զրույցում ահազանգում են այդ մասին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործություններ կատարելու մեջ և հեռակա դատապարտվել 11,5 տարվա ազատազրկման։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կասեցրել է Թուրքիայում գազային հանգույցի նախագիծը, որը պետք է լիներ դեպի եվրոպական շուկա վերադառնալու ճանապարհ, հաղորդում է Bloomberg-ը։