Հորմուզի նեղուցում մոտ 20.000 նավաստի է մնացել․ CNN
Շուրջ 20.000 նավաստի է մնացել ծովում այն բանից հետո, երբ Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը, որը աշխարհի ամենակարևոր առևտրային ուղիներից մեկն է, հաղորդում է CNN-ը։
Նավթակիր տանկերներից մեկի նավապետը հեռուստաալիքին պատմել է նեղուցում ռազմական գործողությունների ժամանակ նավի անձնակազմի շոկային վիճակի մասին։
Միայն երեք շաբաթ անց նավապետին հաջողվել է հատել Հորմուզի նեղուցը։



