Բաժիններ՝

Օլանդը կրճատեց Ֆրանսիայի նախկին նախագահներին պահելու ծախսերը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում է ընդունել ապագայում կրճատել պետության հաշվին երկրի նախկին նախագահներին պահելու ծախսերը: Նրա համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Journal Officiel պաշտոնական տպագիր մարմնում:

Ներկայում Ֆրանսիայի նախկին նախագահներից յուրաքանչյուրին տրամադրվում է ծառայողական բնակարան, յոթ մարդուց բաղկացած անձնակազմ, որոնց աշխատավարձը վճարվում է պետական գանձարանից, ավտոմեքենա է ապրուստամիջոց տարեկան 65 հազար եվրոյի չափով: Հրամանագրի համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հինգ տարի անց աշխատակիցների թիվը կկրճատվի հինգ մարդով:

Հրամանագրի գործողությունը վերաբերում է ոչ միայն Օլանդին է Ֆրանսիայի ապագա նախագահներին, այլև նրա նախորդներին: Նրանց համար հնգամյա ժամկետը սկսվում է փաստաթղթի տեքստի հրապարակման պահից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31