Ուկրաինայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Ռուսաստան ուղևորություններից
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ուկրաինացիներին զերծ մնալ Ռուսաստան ուղևորվելուց, ինչպես նաև չօգտվել տարանցումից այդ պետության տարածքում։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
«Ուշադրություն դարձնելով գոյություն ունեցող սահմանափակումներին՝ ներկայումս ուկրաինական կողմից ապահովելու իր քաղաքացիների պատշաճ անվտանգությունը ՌԴ տարածքում, ԱԳՆ-ն կոչ է անում Ուկրաինայի քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստանի Դաշնություն ուղևորություններից, ինչպես նաև այդ երկրի տարածքով տարանցումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ԱԳՆ-ում նշել են, որ «ագրեսոր պետության տարածքում ավելացել են Ուկրաինայի քաղաքացիների անհիմն ձերբակալությունները»։
Գերատեսչության տեղեկություններով՝ ռուս իրավապահները իրենց կոպիտ են պահում ուկրաինացիների հետ, կիրառում են ֆիզիկական և հոգեբանական ազդեցության մեթոդներ, կտտանքներ և այլ գործողություններ, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը։