Բաժիններ՝

Գերմանիան կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ. WSJ

Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը Մոսկվայի կողմից Սիրիայում իրականացվող քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը ուսումնասիրում է հնարավորությունները, որոնք կստիպեին Մոսկվային փոխել Սիրիայում իրականացվող քաղաքականությունը»։

Նշվում է, որ տվյալ հարցը գտնվում է քննարկման վաղ փուլում։ Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ, թե ինչ մասշտաբի աջակցություն կարող է ստանալ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցը Գերմանիայի խորհրդարանում։

Իր հերթին, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերն ասել է, որ Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը դեռ չի քննարկվում։

«Ես ոչ ոքի չգիտեմ Բեռլինում կամ այլուր, որը կաներ նման առաջարկություն»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31