Բաժիններ՝

Գերմանիայի նախկին կանցլերը կգլխավորի «Հյուսիսային հոսք-2»-ը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը նշանակվել է Nord Stream 2 ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, որը «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի օպերատորն է, գրում է գերմանական Der Tagesspiegel պարբերականը։
Նշվում է, որ Շրյոդերը տասը տարի շարունակ գլխավորում է Nord Stream-ի բաժնետերերի կոմիտեն, որը ղեկավարում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի ընկերությունը։ Այդ պաշտոնը նա նույնպես կպահպանի։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Լեհաստանի մրցակցության և սպառողների իրավունքների հարցերով վարչությունը առարկություն էր հրապարակել համատեղ ձեռնարկության ստեղծման դեմ, որը պատասխանատու է լինելու «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության և շահագործման համար։

Եվրամիության 8 երկիր դեմ է հանդես եկել ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը: Նամակի տակ, որն ուղարկվել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը։

Ծրագրվում է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 55 միլիարդ խմ, ինչը թույլ կտա կրկնակի ավելացնել գազամատակարարումները դեպի Գերմանիա:

Nord Stream 2 AG-ն 100 տոկոսով պատկանում է Gazprom Gerosgaz Holdings B.V.-ին՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության դուստր ընկերությանը, որը գրանցված է Նիդեռլանդներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս