Թուրքիայի իշխանությունները մինչեւ 30 օր ժամկետով կալանքի տակ կպահեն ձախողված հեղաշրջման մասնակցության մեջ կասկածվող անձանց:
Հիլարի Քլինթոնը կողմնորոշվել է ԱՄՆի փոխնախագահի թեկնածության հարցում: Նա Վիրջինիա նահանգից սենատոր Թիմաթի Քեյնն է:
Ռուսաստանը եւ Թուրքիան վերականգնում են առեւտրատնտեսական համագործակցության գծով ռուս թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
ՆԱՏՕ –ի գլխավոր քարտուղարությունը իր զորակցությունն է հայտնել Գերմանիային` Մյունխենում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ:
Ֆրանսիայի ոստիկանությունը քանդել է Փարիզում գտնվող անօրինական միգրանտների խոշոր վրանային ճամբարը: Երկրի սահմաններից դուրս է բերվել ավելի քան 2 հազար 600 մարդ:
NurgՖn ընկերությունների խմբի մի շարք ձեռնարկությունների կայքերում տեղադրվել է I love the Caliphate State Islamic country լոզունգը:
Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 78 մարդ մահացել է, 90ից ավելին` անհայտ կորել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 16 մարդ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»ին:
Սիրիայի Հալեպի շրջանում զոհվել է ազգությամբ ռուս, շարքային զինվոր Նիկիտա Շևչենկոն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ին:
Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախօրեին կայացել է գերատեսչության փոխղեկավար Դավիթ Ջալագանիի և Posco-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ փոխնախագահ Ջին-Սիկ Չոյի գլխավորությամբ:
Թաիլանդի 63-ամյա թագաժառանգ Մահա Վաչիրալոնգկորմանի Գերմանիա կատարած այցը մեծ աղմուկ է բարձրացրել:
ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը հոդված է հրապարակել «Ջեյմսթաուն» հիմնադրամում, որն էլ ներկայացնում ենք ստորև:
Թուրքիան պետք է ԱՄՆ-ին ապացույցներ ներկայացնի, որոնք կհաստատեն թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման անհրաժեշտությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆկան Ալան հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկրի ձախողված ռազմական հեղաշրջման 11 հազար մասնակցի անձնագրեր:
Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցելու վերաբերյալ անցկացված հանրաքվեից հետո ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների թիվն աճել է` հասնելով 6200-ի:
Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել:
2015թ. Ադրբեջանում անհետ կորել է 652 մարդ, որից 100-ը 14-18 տարեկան երեխաներ են, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին:
Հաղորդվում է վիրավորների մասին:
Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման միակ միջոցը հակամարտող կողմերի քաղաքական երկխոսությունն Է ՄԱԿի միջնորդությամբ:
Հարավային Կորեայի խոշորագույն ընկերության՝ Samsung Electronics-ի 74-ամյա նախագահ Լի Գոն Հին ներքաշվել է խոշոր սեքսուալ սկանդալի մեջ:
Պատերազմել Բելառուսի իշխանության դեմ հնարավոր է միայն ընտրությունների ժամանակ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր «Մոգիլևլիֆտմաշի» կոլեկտիվի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
ԱՄՆ-ը դարձյալ պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների մանրամասները:
Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջանում օգոստոսի կեսին շուրջ 300 հազար մարդ առանց պարենի կմնա, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ներկայում վերահսկում է Իրաքի տարածքի 10 տոկոսից էլ ավելի քիչ տարածքը, երբ ավելի վաղ նրա վերահսկողության տակ էր գտնվում երկրի 40 տոկոսը:
Ավիափոխադրողներն արդեն արձագանքել են «Ռոսավիացիայի» որոշմանը: «Աերոֆլոտն» արդեն հայտարարել է, որ սկսել է տոմսերի վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին պատրանք է անվանել Սիրիայում հակամարտող կողմերից մեկի ռազմական հաղթանակի հասնելու հնարավորության գաղափարը, հայտնում է Reuters-ը:
Fox News ամերիկյան հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլզը լքել է իր պաշտոնը: Այդ մասին ասված է 21st Century Fox ընկերության մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել սահմանադրական կարգը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, չնայած երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմին, որը սահմանվել էր պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: