Transparency International-ը Ասիայում կաշառատուների թիվը գնահատել է 900 միլիոն

վԱսիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բնակիչների ավելի քան 25 տոկոսը, որը գերազանցում է 900 միլիոն թիվը, հարկադրված է կաշառք տալ, որպեսզի պետական ծառայություններից օգտվելու հնարավորություն ստանա: Այս մասին ասված է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ Transparency International-ի զեկույցում:

Այս եզրակացություններն արվել են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 16 երկրներում ապրող ավելի քան 20 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման հիման վրա: Հետազոտողները պարզել են, որ հարցման մասնակիցներից յուրաքանչյուր չորրորդն ստիպված է եղել կաշառք տալ:

Ուսումնասիրության տվյալներով՝ կաշառակերությունը հատկապես տարածված է Հնդկաստանում եւ Վիետնամում: Այս երկրներից հարցվածների գրեթե երկու երրորդը հայտարարել է, որ իրենք պետք Է կաշառքներ տային, որպեսզի հնարավորություն ստանային օգտվելու պետական կրթության եւ առողջապահության ծառայություններից:
Կոռուպցիայի հետ կապված իրադրությունն ամենից լավ է Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում, ինչպես նաեւ Ավստրալիայում: Կոռուպցիային ամենից վատ Է վերաբերվում Մալայզիայի եւ Վիետնամի բնակչությունը, որոնց իշխանություններն ամենավատ գնահատականներն են ստացվել հարցման մասնակիցներից:

Տեսանյութեր

Լրահոս