Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու կարևորագույն նախադրյալներից մեկը հենց գնահատման ու չափման նշաձողերը, ելակետերը փոխելն է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանին հարցնում են, թե շնորհավորե՞լ է արդյոք իրեն Պուտինը։ Փաշինյանն ասում է ոչ, չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել։ Հետո նշում է, թե՝ եթե չի շնորհավորել, այդ դեպքում ո՞ւմ հետ էր ինքը խոսում։

Սա շատ հետաքրքիր դիտարկում է, որը թերեւս ցույց է տալիս, թե ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտության միջավայրում, համաշխարհային «ստրատեգիական անորոշության» պայմաններում որքան կաղապարային ուղենիշներով ենք մենք չափում իրողությունները, այդ թվում հայ–ռուսական հարաբերության տիրույթում։

Մենք բերել եւ «գլխավոր» ենք դարձրել մի հարց, որը գուցե «չափորոշիչ» էր 5 կամ տասը, 15 տարի առաջ, բայց ոչ հիմա։

Օրինակ՝ Պուտինը Մադուրոյին շնորհավորե՞լ կամ շնորհավորո՞ւմ էր, այդ բառի կամ հասկացության բուն կամ պատկերավոր իմաստով։ Իհարկե։ Եվ ի՞նչ։ Դա խանգարե՞ց, որ Թրամփը առեւանգի նրան կամ վերցնի պատանդ։ Ոչ։ Եթե այդքան հեշտ է դարձել պետության ղեկավար առեւանգելն ու նույնիսկ սպանելը, մենք ի՞նչ շնորհավորանքի առկայություն կամ բացակայություն ենք քննարկում, հարգարժան ընկերներ։

Բազմիցս նշել եմ, որ հարկավոր է դուրս գալ այն «բանաձեւ–կաղապարից», թե Փաշինյանը շնորհազրկված է ռուսական արքունիքում եւ հետեւաբար նրա վիճակը շատ բարդ է։ Դա կարող է լինել ընդդիմադիր ինքնամխիթարանք, բայց ոչ երպես լուրջ քաղաքական հասարակական դիսկուրսի մաս կամ նախադրյալ։ Հետեւաբար, կրկնեմ առաջարկս, որ արել եմ այլ առիթներով՝ ներկայումս Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու կարեւորագույն նախադրյալներից մեկը հենց գնահատման ու չափման նշաձողերը, ելակետերը փոխելն է, ժամկետանցներից հրաժարվելը։ Ընդդիմությունը սկսել էր քայլքը այս ուղղությումբ՝ նախընտրական շրջանում։ Պետք է շարունակել, ու առավել դինամիկ։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031