ՄԱԿ-ը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածները

Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների կողմից Իրաքի ուղղությամբ իրականացված հարվածները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

«Մենք չենք ցանկանում տեսնել այս հակամարտության հետագա ընդլայնում», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ «Ռազմական գործողությունների տարածումը դեպի այլ երկրներ բացասական զարգացում է և կարող է մեզ հանգեցնել նախկինից շատ ավելի վատ իրավիճակի»,-նշել է Հաքը։

Նա հավելել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը ցանկանում է, որ «կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան դիվանագիտական ​​ջանքերին, այդ թվում՝ Պակիստանի, Կատարի և այլ երկրների կողմից խրախուսվող միջնորդական ջանքերին»։

Հուլիսի 28-ին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարձակումների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031