![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ-ի և ԱՄՆ-ի ԶՈւ գլխավոր շտաբների պետերը հանդիպել են Անթալիայում
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/206398_src.jpg)
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Անթալիայում այսօր հանդիպել է իր թուրք և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի քննարկի Սիրիայում և Իրաքում իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարությանը։
«ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և ԱՄՆ ԶՈՒ շտաբների կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը մասնակցում են Անթալիա քաղաքում եռակողմ հանդիպմանը։ Միջոցառմանը պլանավորվում է քննարկել Սիրիայում և Իրաքում անվտանգության հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ջոզեֆ Դանֆորդը և Վալերի Գերասիմովը հանդիպել էին Բաքվում։