Բաժիններ՝

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

Հուլիսի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակամիջոցում Ճապոնիայի հիվանդանոցներ է ընդունվել գրեթե 18 600 մարդ ջերմային հարվածներով. նրանցից 45-ը մահացել է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ ըստ երկրի Վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության, որը համակարգում է շտապ օգնության աշխատանքը, տուժողների թիվն ավելի քան 7700-ով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը և դարձել է ամենաբարձրը 2026 թվականին։

Ջերմային հարվածներով հիվանդանոցներ տեղափոխվածների թվում ավելի քան 710 մարդ հոսպիտալացվել է երեք շաբաթից ավելի ժամկետով։ Տուժածների գրեթե 58%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են։

Ճապոնիայում հուլիսի 21-ից ի վեր առանձին շրջաններում հինգ օր անընդմեջ գրանցվել է 40 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031