Բաժիններ՝

Սահակաշվիլին հրամայել էր ոչնչացնել Ժիրինովսկուն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2004թ. օգոստոսի սկզբին հրամայել էր խորտակել նավը, որում գտնվել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Այս մասին պատմել է Վրաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի նախկին տեղակալ Վիկտոր Չելիձենմ հայտնում է Lenta.ru-ն։

«Սահակաշվիլին իր մոտ է կանչել Զուրաբին (Վրաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Զուրաբ Իրեմաձե) և ասել, որ Սուխումից (Աբխազիա) նավ է գալիս, որում գտնվում են Ժիրինովսկին և Լուժկովը, այդ նավն անհրաժեշտ է խորտակել։ Մենք դա չարեցինք, և երկու օր անց Իրեմաձեն մահացավ չպարզված հանգամանքներում»,- ասել է Չելիձեն։ Նրա խոսքով՝ Չելիձեի դիահերձումը չի կատարվել։

2004 թվականի օգոստոսի 3-ին Սահակաշվիլին հրամայել էր կրակ բացել և խորտակել բոլոր նավերը, որոնք կփորձել Թբիլիսին շրջանցելով մուտք գործել Աբխազիա։ Ժիրինովսկին իր կուսակցության 40 անդամների ուղեկցությամբ «Ակացիա» զբոսաշրջային մոտորանավակով Ռուսաստանից Աբխազիա էր ուղևորվել օգոստոսի 11-ին։ Ընդհանուր առմամբ՝ նավում գտնվել է 120 ուղևոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս