Մեդվեդևը սպառնում է. ՌԴ վարչապետը շանտաժ է անվանել ԵՏՄ շրջանակում ինտեգրացման փորձերը երկկողմ հակասությունների պատանդ դարձնելը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրղըզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ շանտաժի հետ է համեմատել ԵՏՄ շրջանակում ինտեգրացման փորձերը երկկողմ հակասությունների պատանդ դարձնելը։
«Հաճախակիացել են դեպքերը, երբ երկկողմ հարաբերությունների խնդիրները, իսկ նման խնդիրներ եղել են, կան և կլինեն, դրանցում ոչ մի դրամատիկ բան չկա՝ հաշվի առնելով համագործակցության ինտենսիվությունը, տեղափոխվում են մեր միության (ԵՏՄ) բազմակողմ հարթակ։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Մեր կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու ինտեգրացիոն գործընթացը դառնում է ազգային շահերի սպեցիֆիկ ընկալման պատանդ։
Իրականում, միության մյուս անդամների նկատմամբ, որոնք վեճի մեջ ներգրավված չեն, առաջանում է միանգամայն անթույլատրելի իրավիճակ, այդ իրավիճակը նման է շանտաժին՝ կա՛մ դուք ազդում եք վեճի մյուս կողմի որոշման վրա, կա՛մ մենք ոչինչ չենք ստորագրի»,- հայտարարել է Մեդվեդևը։
Նա կարծում է, որ ԵՏՄ-ի ոչ մի մասնակից չպետք է բոլորի հաշվին մանրանա։ «Ոչ մի կողմ չպետք է ընդհանուր առմամբ, համենայն դեպս, ձգտի նրան, որ փորձի բոլորի հաշվին մանրանալ»,- ասել է նա։
Մեդվեդևն ընդգծել է, որ նման արարքները միության իրավունքի չարաշահում են, և դրանք անթույլատրելի են։
«Ինտեգրացումն ունի վերազգային բնույթ ու պետք է մնա վեր ազգայինից կամ երկկողմ օրակարգից։ Այստեղ մենք քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են բացարձակապես բոլորին, ոչ միայն երկու կողմի»,- հայտարարել է նա։