Խարդախության գործով բլոգեր Լուսիկ Կարապետյանին ԱՄԷ-ից կհանձնեն Ռուսաստանին
ԱՄԷ-ից Ռուսաստան կհանձնվի բլոգեր Լուսիկ Կարապետյանը, նա միլիոնատեր բլոգեր Խիզրի Զապիրովի խարդախության գործով անցնում է որպես մեղադրյալ։
Քննության վարկածով՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում նա կազմակերպված խմբի կազմում քաղաքացիներից հափշտակել է 85 հազար ռուբլի։ Նա մարդկանց ներգրավել է համացանցում բարձր եկամուտների կեղծ խոստումներով, ինչպես նաև գովազդել ներդրումային ծառայություններ՝ մեծ շահույթ խոստանալով։

Գործը հարուցվելուց հետո մեղադրյալը թաքնվել է քննությունից, միջազգային հետախուզում է հայտարարվել և նրա նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Կարապետյանին ձերբակալել են ԱՄԷ-ում, ինչից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել նրան արտահանձնելու վերաբերյալ։ Տվյալ երկրի իրավասու մարմինները որոշում են կայացրել արտահանձնման մասին։

