Բաժիններ՝

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում մյուսներից հաճախ են խախտում ճանապարհային երթևեկության կանոնները. «Կոմերսանտ»

Հայաստանի քաղաքացիները ԱՊՀ երկրների մյուս քաղաքացիների համեմատ ավելի հաճախ են խախտում Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները։

Համաձայն Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության 2016թ. տվյալների՝ գրանցվել է Հայաստանի քաղաքացիների կողմից ալկոհոլ օգտագործված վիճակում մեքենա վարելու 901 դեպք, առանց վարորդական իրավունքի հարբած մեքենա վարելու 148 դեպք, բժշկական զննությունից հրաժարվելու 1061 դեպք, 137 դեպք՝ առանց վարորդական իրավունքի բուժզննումից հրաժարվելու վերաբերյալ, 81 դեպք, երբ վարորդը հրաժարվել է մեքենան կանգնեցնել տեսուչի հրամանով, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։

Բացի Հայաստանի քաղաքացիներից՝ Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոններն ավելի հաճախ են խախտում Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի քաղաքացիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031