ԵՄ-ն մյուս շաբաթ կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. ԶԼՄ-ներ
ԵՄ երկրները մտադիր են երկարաձգել Ուկրաինայից ու Ռուսաստանից 150 մարդու և 37 ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների հետ։
Այս մասին հայտնել է Բրյուսելից «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիկը Twitter-ի իր էջում։
«ԵՄ-ն հաջորդ շաբաթ կերկարաձգի պատժամիջոցները 150 մարդու և 37 կազմակերպությունների նկատմամբ Ուկրաինայից և Ռուսաստանից, որոնք սպառնալիքի տակ են դրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,- գրել է նա։
2016թ. սեպտեմբերին ԵՄ-ն երկարաձգել էր ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ղրիմի բռնակցման պատճառով ևս 6 ամսով՝ մինչև մարտի 15-ը։
Որոշումը առնչվում էր ՌԴ-ից, Ուկրաինայից և Ղրիմից 146 մարդու և 37 իրավաբանական անձի։