Հորդանան գետի Արևմտյան ափը սպառնում է վերածվել «երկրորդ Գազայի». ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում հայտարարել են բռնազավթված Հորդանան գետի Արևմտյան ափին իրավիճակի կտրուկ վատթարացման մասին։

Կազմակերպությունում նշել են, որ Իսրայելի կառավարությունը շարունակում է հաստատել նոր բնակավայրերի կառուցումը, իսկ վերաբնակիչների կողմից հարձակումներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ հուլիսի 24-ի դրությամբ այս տարի վերաբնակիչների հարձակումների հետևանքով զոհվել է 76 պաղեստինցի և մեկ իսրայելցի։ Միայն անցած ուրբաթ օրվանից Արևմտյան ափին սպանվել է ևս ութ պաղեստինցի, նրանց թվում՝ մեկ երեխա, ինչպես նաև իսրայելցի երկու զինծառայող։

ՄԱԿ-ում հայտնել են, որ վերաբնակիչների կողմից հարձակումների թիվն աճում է 2023 թվականից։ Նախորդ տարի գրանցվել է 1835 նման միջադեպ, իսկ 2026 թվականի առաջին չորս ամիսներին դրանք տեղի են ունեցել ամսական միջինը շուրջ 190 անգամ։ Եթե միտումը պահպանվի, մինչև տարեվերջ հարձակումների թիվը կարող է գերազանցել 2000-ը։

Գերագույն հանձնակատարի գրասենյակում պնդում են, որ իսրայելցի վերաբնակիչները հաճախ գործում են ուժային կառույցների հետ համատեղ՝ հարձակվելով պաղեստինյան ընտանիքների վրա, հրկիզելով մզկիթներ, ոչնչացնելով և գրավելով ունեցվածքը։ Բացի դրանից, պաղեստինցիների տեղաշարժի սահմանափակումները, ըստ ՄԱԿ-ի գնահատականի, հասել են աննախադեպ մակարդակի։

«Մենք մտահոգված ենք Իսրայելի կառավարության՝ բնակավայրերի և ուղեկալների ընդլայնումը շարունակելու որոշմամբ, ինչպես նաև Իսրայելի ղեկավարների՝ պաղեստինյան համայնքների նկատմամբ վրեժխնդրության և հավաքական պատժի բացահայտ կոչերով, որոնք ուղեկցվում են Արևմտյան ափը ևս մեկ Գազայի վերածելու սպառնալիքներով»,- հայտարարել է գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին։

Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի գծով ՄԱԿ-ի հատուկ համակարգողի տեղակալ Ռամիզ Ալաքբարովը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում, շարունակվող բռնություններն անվանել է «խորապես տագնապալի» և ընդգծել, որ իսրայելական նոր բնակավայրերի կառուցումն անօրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից։

ՄԱԿ-ում բոլոր կողմերին կրկին կոչ են արել հրաժարվել լարվածության սրումից, հասնել երկու պետությունների սկզբունքի իրագործմանը և միջոցներ ձեռնարկել Արևմտյան ափի իսրայելական օկուպացիան դադարեցնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031