Բաժիններ՝

Ռուսաստանի մաքսային ծառայությունը կասեցրել է Հայաստանի տարածքով թուրքական պոմիդորների ներկրումը

ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից «պատժամիջոցային» պոմիդորների անօրինական ներկրումն ու իրացումը, որոնք ՌԴ էին հասել Հայաստանի տարածքով, հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Rusarminfo-ն։

«Գիրզել հսկիչ-անցագրային կետում (Չեչնիայի և Դաղստանի միջև) տրանսպորտային միջոցի ստուգման ժամանակ առգրավվել է ավելի քան 250 կգ թուրքական պոմիդոր։

Համաձայն փոխադրողի մոտ առկա փաստաթղթերի՝ բանջարեղենը Ռուսաստանի Դաշնություն է ներկրվել Հայաստանի Հանրապետությունից, սակայն մթերքի մակնշումը վկայում է դրանց թուրքական ծագման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օրեր անց Պյատիգորսկի շուկաներից մեկում հայտնաբերվել է 2 250 կգ թուրքական պոմիդոր, որը նույնպես բերվել է Հայաստանից։
Նշվում է, որ առգրավված ողջ մթերքը ոչնչացվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս