«Եթե մեկ շաբաթ անընդհատ նույն հարցը քննարկվում է՝ մենք ցույց ենք տալիս մեր բարդույթը». Արմեն Աշոտյանը՝ ռուսերենը պետական լեզու դարձնելու առաջարկի մասին

«Կարծում եմ, լրահոսը բավականաչափ խիտ էր և սպառիչ՝ այդ հարցի պարզաբանումների հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով՝ ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու առաջարկի մասին՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրեն ռուսերեն լեզվին:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ հենց այդ օրը և՛ ինքը, և՛ պատվիրակության այլ անդամներ տվել են իրենց կարծիքների, տեսակետների և մոտեցումների հետ կապված լիարժեք պարզաբանումները.

«Կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը պետք է մաքսիմալ զերծ պահել արհեստական հարցադրումներից: Այդ տեսանկյունից՝ լեզվաքաղաքականության հետ կապված Հայաստանը որդեգրել է շատ հստակ քաղաքականություն ու ոչ մի բան չի փոխվելու այդ հարցում: Ռուսաստանում ընդհարապես այդ տենդենցը կա նախկին հայրենակիցների հետ կապված»:

Ա. Աշոտյանին ավելի շատ հետաքրքրում էր ուկրաինական և ադրբեջանական քաղաքական շրջանակների քննարկումները այս հարցի շուրջ.

«Ադրբեջանական մամուլը փորձում էր մեր պատասխանները որպես հակառուսականության դրսևորում դիրքավորել, ակնհայտ է, որ դա քաղաքական մանիպուլյացիա է: Եթե նայում էինք՝ ուկրաինական հատվածն էլ օգտագործում էր էլի հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու համար՝ ասելով, որ հայերը շատ լավ պատասխան տվեցին ռուսներին: Հայերը պետք է այդ մանիպուլյացիաներին չենթարկվեն: Մենք ցույց ենք տալիս մեր բարդույթը, եթե մեկ շաբաթ անընդհատ նույն հարցը քննարկվում է: Մի արեք այդպես, արվել է առաջարկ, տրվել է պատասխան՝ բավականանին կոռեկտ և կոշտ»:

Տեսանյութեր

Լրահոս