![](/banners/BeFunky-design.jpg)
«Ինտերպոլ»-ը կազմել է 173 հավանական ահաբեկիչների ցուցակ
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899551.jpg)
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը («Ինտերպոլ») կազմել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 173 հավանական գրոհայինների ցուցակը: Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, հավանական մահապարտների ցուցակները կազմվել է ԱՄՆ-ի հետախուզության կողմից, ովքեր օգտագործել են Սիրիայում և Իրաքում հայտնաբերված տեղեկատվությունները, որը հետագայում փոխանցվել է «Ինտերպոլ»-ին:
Ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր կարողանում են ինքնուրույն պատրաստել ու տեղադրել պայթուցիկ սարքեր: