Բաժիններ՝

«Թալիբանի» զինյալներն ստանձնել են Քաբուլում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն ստանձնել են հուլիսի 24-ին Աֆղանստանի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որը 24 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդել է Pajhwok գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի է դարձել նաեւ Քաբուլի արեւմտյան մասում պայթանյութով լի ավտոմոբիլի պայթեցման հետեւանքով 42 տուժածների մասին:

Մահապարտ-ահաբեկիչը փոխադրամիջոցը պայթեցրել է աֆղան քաղաքական գործիչ, գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Հաջի Մոհամադ Մոհաքիքի տնց ոչ հեռու: Agence France-Presse-ի տվյալներով՝ գրոհի նպատակը կարող էր լինել ավտոբուսը, որը տեղափոխում էր հանքարդյունաբերության եւ նավթի նախարարության աշխատակիցների: Բոլոր զոհվածները եղել են խաղաղ բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31