Բաժիններ՝

Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է երկրի հետախուզական ծառայություններից լրատվամիջոցներին տրամադրվող տեղեկատվության արտահոսքի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս անգամ ԱՄՆ նախագահի զայրույթն է հարուցել Washington Post թերթում հայտնված այն հոդվածը, որ հետախուզությունից անանուն աղբյուրը թերթին հայտնել է, թե ԱՄՆ ներկայիս գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ընտրարշավին առնչվող հարցեր:

«Հետախուզական տվյալների նոր արտահոսք է տեղի ունեցել Amazon-ից դեպի Washington Post՝ այս անգամ Ջեֆ Սեշընսի առնչությամբ: Այս անօրինակ արտահոսքերը պետք է դադարեն»,- Թվիթերում գրել է Թրամփը:

Ավելի վաղ որոշ ամերիկյան լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Սեշընսը Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Թրամփի ընտրարշավին առնչվող հարցեր, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերություններում նրա դիրքորոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս