«Մեր տեսակետից՝ ռուսները քննադատությանը չեն դիմանում». Արմեն Աշոտյանը՝ ռուսական կողմի հետ զենքի վաճառքի վերաբերյալ քննարկումների մասին

«Մեր կուսակցությունում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կարող են տարբեր հայտարարություններ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մասին՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է: Միաժամանակ Ս. Սարգսյանն ասել է. «Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»։

Այս հարցի վերաբերյալ Էդ. Շարմազանովն ասել էր, որ կարող ենք մեղադրել Ռուսաստանին այն ժամանակ, երբ ռուսական զենքն ուղիղ վնաս կհասցնի մեզ:

Նա նշեց, որ ռուս գործընկերների հետ իրենց շփումներում ամենակնճռոտ հարցը մնում է զենքի վաճառքի խնդիրը, որ ռուսները վճառում են Ադրբեջանին.

«Մեր տեսակետից՝ իրենք քննադատությանը չեն դիմանում, այդ հարցադրումը իրավունք ունի լինել մեր օրակարգում: Վերջին մեր այցի ժամանակ փակ քննարկումներում մենք հնարավորություն ենք ունեցել այդ խնդիրը քննարկել մեր ռուս գործընկերների հետ, նրանց մի մասը կիսում են մեր մտահոգությունները: Մեր հարաբերությունների օրակագում դա ամենաբարդ և ամենակնճռոտ հարցն է:

Էդուարդ Շարմազանովը նկատի է ունեցել, որ այս պահի դրությամբ կայունության որոշակի միտում կա: Նկատի ունենանք, որ զենքն ունի այնպիսի հատկություն, որ եթե հայտնվում է ոչ հավասարակշիռ քաղաքական գործիչների ձեռքում, ինչպիսին է Իլհամ Ալիևը, այն կարող է անընդհատ կրակել»:

Տեսանյութեր

Լրահոս