Բաժիններ՝

Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի Գերագույն դատարանի մասին օրինագծերի վրա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հուլիսի 24-ին խոստովանել է, որ վաղօրոք ծանոթացած չի եղել դատական համակարգի բարենորոգության մասին օրինագծի տեքստին: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

«Ես ցավում եմ, որ Գերագույն դատարանի մասին օրինագիծը Սենատ ներկայացվելուց առաջ չի ներկայացվել ինձ»,- ասել է պետության ղեկավարը՝ հայտնելով այդ փաստաթղթի վրա, որին ավելի վաղ հանվանություն են տվել խորհրդարանի պատգամավորները, վետո դնելու՝ իր որոշման մասին:

Անջեյ Դուդան նաեւ հավելել է, որ մշակում է դատական բարենորոգության մասին սեփական օրինագիծը: Հաղորդվում է, որ արդեն հուլիսի 24-ին Դուդան հանդիպում կանցկացնի Գերագույն դատարանի նախագահի հետ:

Դատական բարենորոգության մասին օրինագիծը, որն անցյալ շաբաթ ընդունվել է Սեյմում (խորհրդարանի ստորին պալատում) եւ Սենատում (վերին պալատում), բողոքի զանգվածային ցույցերի է հանգեցրել երկրի խոշորագույն քաղաքներում: Այդ ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ընդդիմության կարծիքով՝ եթե երկրի նախագահ Անջեյ Դուդան ստորագրեր օրինագիծը, Լեհաստանում դատական համակարգի անկախությունը կոչնչացվեր, իսկ դատարանները, ներառյալ Գերագույն դատարանը, կընկնեին «Օրենք եւ արդարություն» կառավարող ազգայնական աջ կուսակցությունից կախվածության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս