Բաժիններ՝

ԱՄՆ-ի թերթաքարային ընկերությունները պատրաստ են ՕՊԷՔ-ի հետ երկխոսության

ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողները պատրաստ են ՕՊԷՔ-ի հետ երկխոսության: Այս մասին հայտնել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Պատմության մեջ առաջին անգամ ՕՊԷՔ-ը երկխոսություն է սկսել ԱՄՆ-ի արտադրողների հետ: Այդ երկխոսությունը նախաձեռնել ենք մենք: Պետք է ասեմ, որ ես զարմացած եմ այն ջերմությունից, որով նրանք ընդունեցին մեր նախաձեռնությունը: Հասավ այն բանին, որ նրանք մեզ կոչ արեցին շարունակելու այդ երկխոսությունը»,- ասել է նա:

Բարքինդոյի խոսքով՝ թերթաքարային նավթի լրացուցիչ ծավալները, որոնք 2017 թվականի առաջին կիսամյակում ամերիկացի արտադրողները «նետեցին շուկա» եւ տակավին կավելացնեն մինչեւ տարեվերջ, «չի կարելի չնկատել»: «Մենք մեր գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ, տակավին պետք է քննության ենթարկենք այս իրարությունը եւ գտնենք համագործակցության միջոցներ»,- նշել է նա:

Բարքինդոն հավելել է, որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողների հետ հանդիպման էսպասում 2017 թվականի չորրորդ եռամսյակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս