Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 24 մարդ է զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաքում պայթանյութով լի ավտոմոբիլի պայթյունի զոհ է դարձել առնվազն 24 մարդ, եւս 42-ը վիրավորվել է: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել պատահարի հետեւանքով 20 զոհվածների մասին: AFP-ի տվյալներով՝ ահաբեկիչների նպատակը եղել միկրոավտոբուսը, որը տեղափոխում էր հանքարդյունաբերության եւ նավթի նախարարության աշխատակիցների: Ինչպես հավելում է Associated Press-ը, բոլոր զոհվածները եղել են խաղաղ բնակիչներ:
Պայթյունը տեղի է ունեցել աֆղան քաղաքական գործիչ գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Հաջի Մոհամադ Մոհաքիքի տնից ոչ հեռու: Ներկայումս խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատահարի պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: