8-ամյա ամերիկուհի դպրոցականը նվաճել է Կիլիմանջարոն
Ութամյա ամերիկուհի դպրոցականն ընտանիքի հետ բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը: Այս մասին հայտնել է Inside Edition-ը: Ռոքսի Գեթերը դարձել է ամենակրտսեր տարիքի աղջնակը, որին հաջողվել է նվաճել Աֆրիկայի ամենաբարձր լեռը:
Նրա նվաճումը կգրանցվի արդյոք Գինեսի ռեկորդների գերքում, առայժմ հայտնի չէ: Ռոքսին 10-ամյա եղբոր՝ Բենի, ինչպես նանեւ ծնողներ Բոբի եւ Սառա Գեթերների հետ հուլիսին մեկ շաբաթում հասել է սարի գագաթ, որը գտնվում Է ծովի մակերեւույթից 5895 մետր բարձրության վրա:
Ամերիկացի ընտանիքը որոշել է այս քայլին դիմել Տանզանիայում հանգստանալու ժամանակ: «Ես չեմ կարողանում հավատալ, որ նա (Ռոքսին) արեց դա»,- հայտարարել է աղջնակի հայրը: Նա կանգ չէր առնում: Չէր գանգատվում: Ես շատ զարմացած եմ, բայց նաեւ շատ ուրախ նրա համար»,- ասում է տղամարդը:
Սառան հավելել է, որ երբ իրենք հասել են լեռան գագաթ, ջերմաստիճանն այնտեղ եղել է զրոյից մոտավորապես 13 աստիճան ցած, գրել է Travel + Leisure հանդեսը: Ամենակրտսեր տարիքի ալպինիստ-տղան, որը նվաճել է Կիլիմանջարոն, համարվում է ամերիկացի Քիթս Բոյդը: Նա Աֆրիկայի լեռը բարձրացել է 2008 թվականին յոթ տարեկան հասակում: