Բաժիններ՝

Ճապոնացին արջից պաշտպանվել է կարատեի օգնությամբ

Ճապոնիայի բնակիչը, որն ապրում է Յամանասիի պրեֆեկտուրայի Ֆուեֆուկի քաղաքում, կարողացել է արջից աշտպանվել կարատեի շնորհիվ: Այս մասին հայտնել է Fuji Terebi հեռուստաալիքը։

68-ամյա Հիրոհիտո Միյագավան, որը գլխավորում է կարատեի տեղական սեկցիան, հուլիսի 31-ի երեկոյան դուրս է եկել բանջարանոց, որը գտնվում Է տնից ոչ հեռու լեռնային անտառապատ տեղանքում, որտեղ վասաբի են աճեցնում: Այնտեղ նա արջի է հանդիպել:

Տղամարդն իրեն չի կորցրել եւ հետեւի թաթերի վրա կանգնած կենդանուն մի քանի հարվածներ է հասցրել կարատեի ոճով: Նման գործողությունների չսպասող արջն արագորեն անտառ է փախել:

Կարատեիստ-ֆերմերը լրջորեն չի տուժել, սոսկ մի քանի չանգռվածքներ է ստացել, որոնք արջը նրան է հասցել իր ճանկերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031