
Օբաման և նրա շրջապատը Դևալ Պատրիկին առաջ են մղում հավակնելու ԱՄՆ նախագահի պաշտոնին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրան մերձակա շրջապատը Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Դևալ Պատրիկին առաջ են մղում 2020 թվականին կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածուի: Այդ մասին հաղորդում է Politico թերթը:
60-ամյա Պատրիկը 2007 թվականին դարձել է առաջին աֆրոամերիկացին, ով գլխավորել է Մասաչուսեթսը: Ներկա դրությամբ նա աշխատում է Bain Capital ֆինանսական ընկերությունում: Թերթի տեղեկություններով, Օբամայի նախընտրական շտաբի նախկին ստրատեգ Դևիդ Ակսելրոդն այդ թեմայի շուրջ արդեն մի քանի անգամ շփվել է Պատրիկի հետ:
Նախատեսվում է, որ Պատրիկը շատ լավ կընդունվի Այովայում, Նյու-Հեմփշիրում և հատկապես Հարավային Կարոլինայում, քանի որ նախկին նահանգապետն աֆրոամերիկացի է:
Միաժամանակ, համաձայն թերթի տեղեկությունների, անձամբ Օբաման ևս մասնավոր զրույցների ընթացքում Պատրիկին առաջարկել է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններին:
Օբամայի խորհրդատու և ընկեր Վալերի Ջարետն ընդգծել է, որ «ամբողջ սրտով» ցանկանում է Պատրիկի առաջադրումը:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է 2020 թվականին ևս առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: