Բաժիններ՝

Պակիստանի ժամանակավոր վարչապետ է ընտրվել նավթի նախկին նախարարը

Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Շահիդ Հաքան Աբասին ձայների մեծամասնությամբ ընտրվել է այս երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին  հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պակիստանի խորհրդարանի խոսնակ Այազ Սադիքին:

Պակիստանի Ազգային ժողովը նրա թեկնածությունը պաշտպանել է ձայների մեծամասնությամբ (221): Ավելի վաղ Աբասին զբաղեցրել է նավթի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը:

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կառավարության ղեկավարի պաշտոնը թողել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշում ընդունեց նրան այդ պաշտոնից հեռացնել կոռուպցիայի գործով հետաքննության կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031