Մեծ Մանչեսթրի կոմսության ոստիկանությունը հայտարարել է, որ տվյալներ ունի մայիսի 22-ին կատարված ահաբեկչական գործողության բոլոր զոհերի վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանձնարարել է այցելության համար փակել Վեսթմինսթերյան պալատը Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով:
«Քաղաքական երկխոսության խնդիրը և՛ Ադրբեջանի, և՛ Բելառուսի պարագայում երբեք չի համեմատվել Արևելյան գործընկերության քառյակի հետ՝ Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, և չի կարելի երբևէ ասել, որ դա նույնն է կամ նման է»։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի գլխամասը հայտարարել է, որ Համազգայինի 50-ամյակին նվիրված փառատոնի ժամանակ հավաքված 15 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերելու է Արցախի զինված ուժերին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են միջազգային հակամարտությունների, մասնավորապես, մերձավորարեւելյան տարածաշրջանի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:
Յոթի խմբի երկրների գագաթնաժողովի մասնակիցները, որը մայիսի 26-27-ին տեղի կունենա Իտալիայի Թաորմինում, ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում կքննարկեն Մանչեսթրի ողբերգության հետեւանքները:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու լոնդոնյան նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի ավանդական հեղափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով:
Մանչեսթրի ոստիկանությունը մայիսի 24-ին հայտնել է, որ երեք մարդու է ձերբակալել մայիսի լույս 23-ի գիշերը «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ հրապարակել է Մանչեսթրում ահաբեկչական գործողության հավանական կատարողի՝ Սալման Ռամադան Աբեդիի լուսանկարը:
Սպիտակ տունը հրապարակել է 2018 թվականի բյուջեի նախագիծը, որով կկրճատվի այլ երկրներին տրամադրվող օգնությունը: Օրինակ, Հայաստանին տրամադրվող տարեկան օգնությունը կկրճատվի 67% և կկազմի 6.8 միլիոն դոլար:
Չեչնիայի Հանրապետության Նաուր շրջանում տեղի է ունեցել միջմարզային «Տերեկ 2016» միջոցառում, որի շրջանակում անցկացվել են որոնողական աշխատանքներ և գտնվել է խորհրդային զինվորների և սպաների 70 մասունք, ովքեր 1942 թվականին մասնակցել են մարտական գործողությունների այդ տարածքներում:
Դեպի ծով ելք չունեցող երկրները կորցնում են առեւտրաշրջանառության մինչեւ 30 տոկոսը: Այդ մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել մայիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հիշեցնել նրան, որ հետագա համագործակցության հարցը կախված է մարդու իրավունքների պաշտպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումից:
Առայսօր Ադրբեջանն, իրեն հատուկ «գաղտնապահությամբ», շարունակում է սեփական ու միջազգային հանրությունից թաքցնել ոչ միայն դա, այլև ապրիլյան առճակատման ընթացքում ունեցած իր մարդկային կորուստների իրական թվաքանակը՝ փոխարենը բարձրագոչելով հայկական կողմի ունեցած «հարյուրավոր» զոհերի մասին:
Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:
Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 մարդ օրհասական վիճակում է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը տեւել է գրեթե 30 րոպե:
Ծանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին:
Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվող 22-ամյա Սալման Աբեդին կապ է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն է անցել արտասահմանում, ինչի մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության՝ անունը չհայտնած ներկայացուցչի, որը ծանոթ է հետաքննության ընթացքին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Եթովպիայի առողջապահության նախկին նախարար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
Ամբողջ աշխարհում տեսարժան վայրերը Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով են լուսավորել Մանչեսթրի ահաբեկչության զոհերի հիշատակին, որը տեղի ունեցավ նախօրյակին երեկոյան «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում։
Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել է հյուրախաղերը եւ վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ:
Մյանմարի արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին ընդունել է Մայանմարի, Սինգապուրի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանին:
Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ կրիտիկական:
«Սերն ուժե՛ղ է ատելությունից».-սա էր Մանչեսթրում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի լեյտմոտիվը, ահաբեկչություն, որ կատարվեց մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգին։
Չինաստանում կանանց մեծամասնությունը նախընտրում է հանդիպել այն տղամարդկանց հետ, որոնք երկնակի կամ եռակի ավելի շատ են վաստակում, քան իրենք:
Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետեւ դրանից խորոված է պատրաստել:
Մեծ Բրիտանիայի Բրիդփորտ քաղաքում ընտանիքը չորս օրում կարողացել է կառուցել տուն՝ վեց ննջարաններով: