Բաժիններ՝

Լեհաստանում սկսվում է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Dragon-17 զինավարժանքների ակտիվ փուլը

Սեպտեմբերի 25-ին Լեհաստանի եւ մի շարք այլ պետությունների մասնակցությամբ սկսվում է Dragon-2017 խոշորամասշտաբ զորավարժությունների հիմնական փուլը: Ինչպես հայտնել է հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարության պաշտոնական կայքը, այն պլանավորվում է սեպտեմբերի 25-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակաշրջանում անցկացնել երկրի տարբեր զինափորձարաններում։

«Այսօր կարեւորագույն իրադարձություն կդառնա RBS-15 mk3 հրթիռների բեռնումը նավերի վրա եւ հրթիռային ֆրեգատների ծով դուրս գալը»,-ՏԱՍՍ-ին տեղեկացրել են զորավարժությունների մամուլի ծառայությունում:

Պաշտոնապես վարժանքները հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են սեպտեմբերի 20-ին: Հայտնի է, որ վարժանքների ընթացքում գործի կդրվեն 3,5 հազար միավոր տեխնիկա եւ 17 հազար զինվորականներ, ներառյալ դաշնակից մյուս պետությունների ներկայացուցիչները, որոնց թվում են՝ ԱՄՆ-ը, Լիտվան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը եւ Ուկրաինան:

Սեպտեմբերի 26-ին վարժանքներին կայցելի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930