
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը

Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Արարողությունը կմեկնարկի ուղիղ կեսօրին: Արարողության ավարտից հետո նորապսակները շուրջ 25 րոպե մեքենայով կանցնեն քաղաքով:
Արքայական հարսանիքին հրավիրված է 1200 մարդ: Իսկ Վինձորի փողոցներում կանգնած սպասելու է շուրջ 10 հազար մարդ, ովքեր եկել են սեփական աչքերով տեսնելու նորապսակներին: Առաջին շարքերում կանգնելու համար շատերն անգամ գիշերել են այդտեղ:
Սուրբ Գեորգի մատուռում են հրավիրված հյուրերը, որոնց շարքում են նաև հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրա կինը՝ Սերենա Ուիլյամսը, Ջորջ և Ամալ Քլունիները, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլոք:
https://www.youtube.com/watch?v=TDMIcwaFC9o