«Հատուկ ռազմական գործողությունը Աստված է մեզ ուղարկել». Նիկիտա Միխալկով

«Ես կարծում եմ՝ Հատուկ ռազմական գործողությունը, որքան էլ սարսափելի հնչի, Աստված մեզ ուղարկեց՝ մթագնումից արթնանալու համար: Շատերը արթնացան: Բայց մենք միևնույն է՝ ապրում ենք մի երկրում, որի մի մասը պատերազմում ու զոհվում է, իսկ մյուս մասը չի ցանկանում այդ մասին իմանալ:

Չէ՞ որ պատերազմը միայն կրակոցներ, անօդաչուներ, պայթյուններ, ռումբեր, գնդացիրներ ու գրոհայիններ չեն: Պատերազմը երկրում ապրող մարդկանց ազգային ինքնագիտակցությունն է, յուրաքանչյուրի ներքին կենտրոնացումը: Հայրենական մեծ պատերազմից հետո մարդիկ համախմբված էին ընդհանուր վշտով, ընդհանուր ողբերգությամբ և ընդհանուր հաղթանակով: Եվ դա նրանց միավորեց»,-հայտարարել է ռուս կինոռեժիսորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031