Նյու Յորքի աճուրդում 857,6 հազար դոլարով վաճառվել է այն գրիչը, որի օգնությամբ «Ապոլոն-11»-ի անձնակազմը լքել է Լուսինը
Նյու Յորքի աճուրդում 857,6 հազար դոլարով վաճառվել է այն գրիչը, որի օգնությամբ «Ապոլոն-11»-ի անձնակազմը լքել է Լուսինը, հաղորդում է The Guardian-ը։
1969 թվականին մարդու՝ Լուսնի վրա առաջին վայրէջքի ժամանակ կոտրվել էր շարժիչի սնուցումը միացնող անջատիչը, որն անհրաժեշտ էր թռիչքի համար։ Ինչպես հիշում է Օլդրինը, նա որոշել է օգտագործել մարկեր-գրիչը։ Այն տեղավորվել է անջատիչի բացվածքում և թույլ տվել փակել էլեկտրական շղթան։

