ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց 700 մլրդ դոլարը գերազանցող պաշտպանական բյուջեին
ԱՄՆ-ի Սենատը օգոստոսի 1-ին քվեարկել է2019 ֆինանսական տարվա 717 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջեի օգտին: Այդ մասին հայտնել է The Washington Examiner-ը:
Այժմ բյուջեի նախագիծը պետք է ներկայացվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, ինչից հետո այն օրենքի ուժ կստանա:
«ԱՄՆ-ի ազգային պաշտպանության մասին օրենքը խարսխվում էայն առաջընթացի վրա, որին մենք այս տարի ավելի վաղ հասել ենք բյուջեի վերաբերյալ երկկուսակցական համաձայնությունների շրջանակում, որոնք նախատեսում էին ամերիկյան զինված ուժերի ֆիանսավորման՝ վերջին 15 տարվա խոշորագույն տարեկան ավելացումը»,- հայտարարել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մակքոնելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: