Բաժիններ՝

Շվեդիայում անհայտ անձինք մայր տաճարից գողացել են Կառլոս IX-ի և նրա կնոջ թագերը

Գողերը Շվեդիայի Ստրենգնես քաղաքի (Ստոկհոլմից հյուսիս) մայր տաճարից տարել են Շվեդիայի Կառլոս IX թագավորի եւ նրա կնոջ թագերը, ինչպես նաեւ թագավորական աշխարհագունդը: Այդ մասին օգոստոսի 1-ին հաղորդել է բրիտանական The Guardian թերթը:

Տաճարի աշխատակցուհի Կատարինա Ֆրոդը պատահածը համարել է «մար տաճարի համար վիթխարի կորուստ ինչպես մշակութային, այնպես էլ ֆինանսական իմաստով»: Կարգի պահապաններն ընդգրկուն գործողություն են իրականացնում, որպեսզի հնարավորինս արագ գտնեն գողերին, սակայն առայժմ ոստիկանությանը չի հաջողվել պարզել նրանց գտնվելու վայրը: Ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Ագնեւիկի խոսքով՝ տաճարից գողացված թանկարժեք իրերի ստույգ արժեքը հնարավոր չէ գնահատել:

«Շատ դժվար է որոշել այդ իրերի արժեքը, դրանք բացառիկ են»,- նշել է նա: Կառլոս IX-ը Վասա գահատոհմից Շվեդիայի թագավոր Է դարձել 1604 թվականին: 1611 թվականին հակամարտություն է սկսվել Շվեդիայի եւ Դանիայի միջեւ, որն անակնկալ է դարձել Կառլոս IX-ի համար եւ նույն թվականին հանգեցրել նրա մահվան: Շվեդիայի թագավորը թաղվել է Ստրենգնեսի մայր տաճարում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս