
Հարավային Կորեայում տապի ջերմաստիճանային նոր ռեկորդ է գրանցվել. Yonhap

Հարավային Կորեայում օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-ին նոր ռեկորդ է սահմանել: Այդ մասին, հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով օդերեւութաբաններին:
Ջերմաչափի սնդիկի սյունը Խոնչխոնի գավառում (Կորեայի Հանրապետության հյուսիս-արեւելք) բարձրացել է ըստ Ցելսիուսի մինչեւ 40,7 աստիճանի նշագիծ: Այդ ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 1942 թվականի օգոստոսի 1-ին եւ երկրի տարածքում ամենաբարձրը դարձել 1907 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Բարձր ջերմաստիճան է գրանցվել նաեւ Կորեայի Հանրապետության մայրաքաղաքում: Սեուլում օդը տաքացել է ըստ Ցելսիուսի մինչեւ 39,6 աստիճան, դա 1994 թվականին գրանցված նախորդ ռեկորդից բարձր է Ցելսիուսի 1,1 աստիճանով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: