Բաժիններ՝

Կատալոնիայի առաջնորդը հայտարարել է, որ Իսպանայի միապետը կատալոնցիների թարգավորը չէ

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան օգոստոսի 1-ին ասել է, որ Իսպանայի միապետը՝ Ֆիլիպ Վեցերորդը, այլեւս տարածաշրջանի բնակիչների թարգավորը չէ: Համապատասխան հայտարարությունն ինքնավարության ղեկավարն արել է Կատալոնիայի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Երբեք ուշ չէ ներողություն խնդրել»,-ասել է Տոռան, նկատի ունենալով թագավորի ելույթը Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեից հետո, որը Մարդիդը համարեց անօրինական: Ընդ որում՝ ինքնավարության կառավարության ղեկավարի կարծիքով, Ֆիլիպ Վեցերորդն արդեն կատալոնացիների թագավորը չէ»:

«Իսպանիայի թագավորի նկատմամբ մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք չենք պատրաստվում նրան հրավիրել մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին,-նշել է Տոռան:-Մենք նաեւ չենք պատրաստվում այցելել այն արարողություններին, որոնց արքունիքը ցանկանում է մեզ կանչել»:

Անցյալ տարվա հոկտեմբերին տարածաշրջանի անկախության շուրջ կայացած հանրաքվեից հետո Ֆիլիպ Վեցերորդը ճառով դիմելէ ազգին: Միապետը հայտարարել է, որ կատալոնական իշխանությունները խախտել են երկրի Սահմանադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս