Բաժիններ՝

Եգիպտոսի հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել է չեխ զբոսաշրջիկի

Եգիպտոսի Մարսա Ալամ հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել է Չեխիայից ժամանած զբոսաշրջիկի: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Նշվում է, որ զբոսաշրջիկն սպանվել է ափից 20 կիլոմետր հեռավորության վրա ջրադիմակով սուզման ժամանակ: Տղամարդու մարմնամասերը հայտնաբերվել են առողջարանային քաղաքի լողափին: Ինչպես նշում է հրատարակությունը, տղամարդը Մարսա Ալամում հանգստանում էր իր կնոջ եւ երեխայի հետ: Տեղի իշխանություններն ստեղծել են միջադեպի հետաքննության հատուկ խումբ:

Եգիպտոսում շնաձկից զբոսաշրջիկների մահվան վերջին դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին, երբ կենդանին սպանել էր Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկ կնոջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031