
«Նոր ղեկավարության հետ մենք պատրաստ ենք հաստատել հարաբերություններ». Մեդվեդև

Ռուսաստանը չի առարկի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ պատրաստ է շփումներ հաստատել երկրի նոր կառավարության հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել էՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
«Իսկ նոր ղեկավարության հետ (անկախ նույնիսկ այն բանից, թե ինչ ազգանուններ ունեն նրանք, որն է նրանց կուսակցական պատկանելությունը) մենք պատրաստ ենք հաստատել հարաբերություններ: Դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել, մենք չենք դրանք խզել: Եթե վրացի գործընկերները պատրաստ լինեն այն բանին, որ դրանք վերականգնվեն, մենք, բնականաբար, չենք առարկի»,- ասել է Մեդվեդեւը «Կոմերսանտ» թերթում հրապարակված հացազրույցում: Ռուսաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակի հարցն «այն խնդիրը չէ, որն ընդմիշտ կանխորոշել է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բնույթը»:
Նա հիշեցրել է, որ Վրաստանում այժմ ուրիշ կառավարություն է: «Եվ եթե խոսենք (Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ – խմբ.) Սահակաշվիլիի կարիերայի մասին, ապա այն, ամենայն հավանականությամբ, Վրաստանում ավարտված է, ինչն, ինձ թվում է, շատ լավ է իր իսկ Վրաստանի համար»,- ընդգծել էՄեդվեդեւը: