Բաժիններ՝

ԵՄ-ն կիրարկեց իր տարածքում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների արգելափակման օրենքը

Եվրամիությունը կիրարկեց արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա: Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովը, արգելափակող կանոնակարգն ավտոմատ կերպով կիրարկվում է օգոստոսի 7-ին ժամը 6:00-ին (Երեւանի ժամանակով 8:00-ին):

«Օգոստոսի 7-ին ուժի մեջ է մտնում ԵՄ-ի նորացված արգելափակող կանոնակարգը, որը Եվրոպայի ընկերություններին, որոնք գործարարություն են վարում Իրանի հետ, կպաշտպանի ամերիկյան արտերկրյա պատժամիջոցների ներգործությունից»,- օգոստոսի 6-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:

«Հենց որ արգելափակող կարգավիճակը 06:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) ուժի մեջ մտնի, այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի է ունեցել:

(Այն նաեւ) իրավաբանորեն անէական (անվավեր) է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների ցանկացած վճիռները»,- հավելել է Անդրեեւան: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս