Եվրահանձնաժողովը պահանջել է կրճատել «ոսկե անձնագրերի» հանձնումը. Spiegel
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է կրճատել անշարժ գույքի ձեռքբերման կամ ներդրումների դիմաց երրորդ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի եւ նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիներին տրվող անձնագրերի եւ կեցության վկայագրերի քանակը: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել է Der Spiegel հրատարակությունը:
Այս որոշումը կապված է «ոսկե» փաստաթղթերը փողերի լվացման եւ Եվրամիության անվտանգության վնասման համար օգտագործելու սպառնալիքի հետ: Արդարադատության եվրակոմիսար Վերա Յուրովայի խոսքով՝ նոր դիրեկտիվները կարող են մշակվել եւ հրապարակվել արդեն աշնանը: «Եվրահանձնաժողովը խիստ անհանգստացած է հանձնված «ոսկե անձնագրերի» քանակի ավելացումից»,- հայտարարել է նա:
Եվրոպայի երկրների թվում կոմիսարները հատկապես առանձնացրել են Կիպրոսը, Հունաստանը եւ Մալթան, իսկ «ոսկե փաստաթղթերի» տերերի շրջանում՝ Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների եւ Չինաստանի քաղաքացիներին: «Մենք չենք ցանկանում տրոյական ձին (թողնել Եվրոպայի) միություն,- նկարագրել է Յուրովան Եվրամիությունում երրորդ երկրներից քրեական տարրերի ազատ տեղաշարժման խնդիրը:- Որոշ անդամ երկրներ պետք է ավելին անեն, որպեսզի քաղաքացիություն չշնորհվի հանցագործներին, որոնք սպառնալիքի տակ են դնում Եվրոպայի անվտանգությունը եւ զբաղվում են փողերի լվացմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: